Բերանի խոռոչի փոքր թեթև ախտահարումների առաջացման պատճառները շատ են:

Բերանի խոցերի մեկ այլ տեսակ են համարվում բերանի խոռոչի փոքր ախտահարումները: Նրանք կարող են առաջանալ, երբ ինքներդ ձեզ պատահաբար կծում եք, բայց առավել հաճախ կապված են բերանում բրեկետների կամ այլ ատամնաբուժական սարքերի ու պրոթեզների օգտագործման հետևանքով առաջացած փոքր վնասվածքների հետ:

Բրեկետները սովորաբար ցավեցնում են տեղադրման առաջին օրը, այնուհետև ցավն աստիճանաբար նվազում է: Սակայն դրանք կարող են նաև խոց առաջացնել, օրինակ՝ բերանի հենց առջևի հատվածում, որտեղ նրանք քերծում են լորձաթաղանթը: Նման դեպքերում ատամնաբույժը կամ օրթոդոնտը կարող են տալ հատուկ քսուք, որը կարելի է քսել բրեկետների ցավեցնող հատվածի վրա: Իսկ ախտահարումների բուժումը կնպաստի ապաքինմանը և բջիջների վերականգնմանը, կմեղմացնի ցավը և վարակներից կպաշտպանի ախտահարված հատվածը:

Տարեցների համար․

Պրոթեզներ կրողների շրջանում տարածված խնդիր են վատ նստեցված պրոթեզները, որոնք ցավ են պատճառում: Ցավն անմիջականորեն կապված է պրոթեզների նստեցման  հետ։ Երբ պրոթեզները հենվում են լնդերին և դրանց վրայով չեն սահում, ապա ցավը չի կարող խնդիր լինել: Բայց երբ պրոթեզները սկսում են հարել լնդերը, դա հանգեցնում է ցավերի առաջացման և այտուցվածության։ Այդ խնդիրը չբուժելու դեպքում պրոթեզներ կրելը կարող է պարզապես անտանելի լինել։ Երբ պրոթեզները լավ չեն հարմարեցվում, և տարեցները ցավ են զգում, ամենայն հավանականությամբ նրանք սկսում են ավելի քիչ ուտել կամ ուտել ավելի փափուկ մթերքներ: