Լորձաթաղանթով պատված է մեր բերանի ողջ խոռոչը։ Այն հստակորեն առանձնանում է մաշկի մնացած մասից։

Բերանի լորձաթաղանթը հստակորեն առանձնանում է մաշկի մնացած մասից, քանի որ տեղի չի ունենում կերատինացում (եղջերացում): Փոխարենը բերանի լորձաթաղանթը պարունակում է մի շարք ռեցեպտորներ: Նրանք մեզ պետք են համը, հպումը և ջերմաստիճանը զգալու համար։

Բերանի լորձաթաղանթում արյունը լավ է մատակարարվում։ Գտնվելով բերանի խոռոչում՝ լնդերը ևս պատված են լորձաթաղանթով։ Այն ընդգրկում է ծնոտոսկրը և հարուստ է մանրաթելերով, որոնք սնուցում են ատամները։

Մեր բերանի խոռոչում կարող են հայտնաբերվել բազմաթիվ տարբեր տեսակի մանրէներ, որոնք հավասարակշռություն են պահպանում՝ բերանում ստեղծելով առողջ ֆլորա: Բայց երբեմն, երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, դրանց մի մասը կարող են վնասակար լինել ատամների և լորձաթաղանթի համար: Նման մանրէները կարող են առաջացնել տոքսիններ, որոնք գրգռում են լնդերը և կարող են բորբոքում առաջացնել բերանում:

Բերանի առողջ լորձաթաղանթ ունենալու լավագույն միջոցը բերանի կանոնավոր և լիարժեք հիգիենան է։ Այն ներառում է ատամները պարբերաբար մաքրելը և բերանի խոռոչի ողողման հեղուկ օգտագործելը։ Բերանի ճիշտ հիգիենան կարևոր է բերանի խոռոչի խոցերի և բերանի վերքերի կանխարգելման համար: