Աֆթոզ ստոմատիտը բերանի լորձաթաղանթի բորբոքումն է, որը սովորաբար ուղեկցվում է խոցային ախտահարման վերքերի հետ։ Ստոմատիտը կարող է խիստ անհարմարություններ պատճառել ուտելիս, կուլ տալիս և խոսելիս։

Ստոմատիտի ախտանիշները տատանվում են թեթև նյարդայնությունից մինչև խիստ անհարմարություններ ուտելիս, կուլ տալիս և խոսելիս: Պատճառն ամբողջությամբ հետազոտված չէ, բայց համաձայն շատ վարկածների՝ նշվում է իմունային համակարգը՝ որպես ստոմատիտի առաջացման հիմնական պատճառ: Քանի որ հայտնի չէ ստոմատիտի առաջացման պատճառը, վերջինիս առկայության դեպքում խորհուրդ է տրվում բժշկի դիմել։