Աստոմին® դեղամիջոցի նման առանց դեղատոմս վաճառվող միջոցնեը օգտագործվում են աֆթաների բուժման համար: Դրանք պարունակում են պաշտպանիչ նյութեր, որոնցով պատվում է ախտահարված հատվածը՝ մեղմացնելով ցավը:

Բուժումը կատարվում է հաշվի առնելով ախտահարումների հաճախությունը և ախտահարված մակերեսի ծավալը։ Կրկնվող աֆթաները բուժվում են՝ օգտագործելով մի շարք միջոցներ: Դրանցից մեծ մասի նպատակն է մեղմացնել ցավերը, կրճատել ապաքինման ժամանակահատվածը և կանխարգելել հետագայում կրկնվելու դեպքերը: Հիվանդները հաճախ սաստիկ ցավ են զգում այն դեպքում, երբ կլինիկական հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ առկա է 1-2մմ տրամագծով փոքր խոց։

Աստոմին®-ի նման առանց դեղատոմս վաճառվող մյուս միջոցնեը համարվում են աֆթաների բուժման ճիշտ տարբերակ։

Առանց դեղատոմս վաճառվող նմանատիպ միջոցները ներառում են․

  • բերանի խոռոչի համար նախատեսված կենսաներծծվող նյութ, որն ապահովում է պաշտպանիչ ծածկույթ՝ ցավը մեղմացնելու համար։
  • ցավազրկող նյութ

Լրացուցիչ ողողումները կարող են նվազեցնել մանրեների քանակությունը և, հետևաբար, բուժել բորբոքումները և կրճատել ապաքինման ժամանակահատվածը: Ծանր դեպքերում խորհուրդ է տրվում դիմել բժշկի կամ ատամնաբույժի։ Նա կարող է նշանակել հակաբորբոքային դեղեր (օրինակ՝ կորտիկոստերոիդներ) կամ հակաբիոտիկներ՝ լրացուցիչ մանրէային վարակի առկայության դեպքում: