Փաստ 1. Ատամնափառը խնդիր է

Մեր բերանի խոռոչում կարելի է հայտնաբերել մանրէների շատ տեսակներ՝ նույնիսկ առողջ անձանց մոտ: Առողջ բերանում մանրէները անհետանում են թքից: Բայց եթե այդ մանրէները չեն վերացվում, նրանք մնում են ատամների մակերեսին`ստեղծելով կպչուն շերտ, որը կոչվում է ատամնափառ: Ատամնափառի մանրէները առաջացնում են տոքսիններ, որոնք գրգռում են լնդերը, կարող են առաջացնել բորբոքում, որի արդյունքում ունենում ենք կարմիր և այտուցված լնդեր (գինգիվիտ):

Փաստ 2. Ատամնափառին հաճախ հաջորդում է կարիեսը:

Երբ ատամնափառը երկար ժամանակ է պահպանվում բերանի խոռոչում, ախտածին մանրէների թիվը ատամնափառում աճում է: Մանրէների բարձր մակարդակը կարող է նպաստել գինգիվիտի և կարիեսի առաջացմանը: Կարիես առաջացնող ատամնափառի բակտերիաները սնվում են մեր սննդի մեջ պարունակող շաքարով, նյութափոխանակման արդյունքում դրանք դառնում են թթուներ, որոնք քայքայում են ատամի էմալը: Երբ էմալը քայքայվում է, մանրէները կարողանում են ներթափանցել ավելի խորը և ազդել ամբողջ ատամի վրա:

Փաստ 3. Ատամի ճիշտ լվացումը լավագույն կանխարգելումն է

Ամենօրյա բարեխիղճ հիգիենան, գեղեցիկ ատամներ և առողջ լնդեր ունենալու լավագույն միջոցն է: Ամենօրյա խնամք և կանխարգելում. կարևոր է օրը երկու անգամ, ճիշտ խոզանակով ատամները առնվազն երկու րոպե լավ լվանալ: Կարևոր է նաև ունենալ ատամները պատշաճ լվանալու մեթոդ և համոզվեք, որ չեք անտեսում որևէ մակերևույթ: Սկսեք արտաքին մակերեսներից՝ վերև և ներքև շարժումներով: Տեղադրե’ք խոզանակը ատամնաշարի երկայնքով, 45 աստիճան անկյան տակ և լվացե’ք ատամները՝ խոզանակը շրջանաձև կամ էլիպսաձև շարժելով: Կրկնե’ք գործողությունը՝ խոզանակը պահելով լնդերի եզրագծի նկատմամբ 45 աստիճանի անկյան տակ՝ վերին և ստորին ատամնաշարի երկայնքով։ Ատամների ծամող մակերևույթները մաքրեք շրջանաձև շարժումներով: Մի մոռացեք լվանալ լեզուն:

Փաստ 4. Մի լվացեք ատամները շատ հաճախ և շատ ուժեղ

Ատամները չափազանց հաճախ կամ  շատ ուժեղ լվանալը կարող է հանգեցնել բերանի լորձաթաղանթի վնասվածքների: Նման վնասվածքների դեպքում, օգտագործեք ատամի փափուկ խոզանակ և ատամի թեթև մածուկ՝ առանց հավելումների: Բացի այդ, բերանի խոռոչի ողողման հողուկների օգտագործումը կարող է նպաստել ձեր բերանի հիգիենային: Եթե արդեն ունեք բերանի փոքր վնասվածքներ, Աստոմին®– ի օգտագործումից առաջացրած պաշտպանիչ շերտը կարող է ստեղծել միջավայր, որն աջակցում է հյուսվածքների վերականգնմանը:

Փաստ 5. Կարևոր է պարբերաբար այցելել ատամնաբույժի

Ձեր ատամները և լնդերը պետք է պարբերաբար ստուգվեն մասնագետի կողմից: Ստուգման ընթացքում ատամնաբույժը հետազոտում է բոլոր ատամները և կարող է վաղ փուլերում հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է կարիեսը: Ատամնաբույժը նաև կհետազոտի լնդերը և բերանի լորձաթաղանթը և կարող է հայտնաբերել հիվանդության վաղ ախտանիշները, մինչև լուրջ խնդիրներ առաջանան։ Նախնական ստուգումից հետո, ատամնաբույժը կամ հատուկ պատրաստված ատամնաբույժ-օգնականը, կարող են հեռացնել կոշտ ատամնափառը, որը կոչվում է ատամնաքար, եթե անհրաժեշտ է: Որպես այլընտրանք, նրանք կարող են առաջարկել ձեզ ատամնափառի պրոֆեսիոնալ, մեխանիական մաքրում: