Ատամների ծկթման տիպաբանություն

Ատամների ծկթումը շատ անհատական է, և յուրաքանչյուր երեխա տարբեր կերպ է արձագանքում: Որոշ երեխաներ համարյա չեն արձագանքում և ունենում են միայն աննշան անհանգստություն, որոշ երեխաներ դառնում են դյուրագրգիռ և նրանց այտերը ալ կարմիր են դառնում: Որոշ երեխաների մոտ ի հայտ են գալիս փորլուծություն կամ թեթև ջերմություն, սակայն պարզ չէ, արդյոք այդ ախտանիշները կապված են ատամների ծկթման հետ, թե պարզապես զուգադիպություն է, քանի որ տենդի և այլ հիվանդությունների ախտանիշները բավականին նման են:

Մայրիկների փոքրիկ օգնականներ

Միակ բանը, որ բոլոր երեխաների մոտ հանընդհանուր է ատամների ծկթման ժամանակ` թքարտադրությունն է: Մի ակնթարթում երեխայի պարանոցի և կրծքավանդակի շրջանում հագուստը կարող է թրջվել: Գոգնոցները կարող են օգնել թքարտադրության ընթացքում:

Եթե ձեր երեխան արդեն բավականին շարժուն է, ապա շարֆերը, որոնք ավելի հարմար են, կարող են ավելի լավ տարբերակ լինել, քան կախված գոգնոցները:

Ատամներ ծկթող երեխան սիրում է ծամել կոշտ առարականեր: Նրանք ծամելով մերսում են իրենց լնդերը, ինչը մեղմացնում է ցավը և նպաստում է, որ ատամները «ծակեն» լնդերը: Գոյություն ունի ատամների ծկթման համար նախատեսված միջոցների լայն տեսականի: Թեթև և հեշտ բռնվող ատամների ծկթման օղակը ավելի անվտանգ է, քան մյուս առարկաները: Հեղուկով լցված օղակները տեղադրեք սառնարանում, երբեք մի’ դրեք այն սառցախցիկը: Չափազանց սառեցված օղակը կարող է վնասել ձեր երեխայի բերանի նուրբ մաշկը: Երեխայի անհանգիստ վիճակը  թեթևացնելու ամենապարզ ձևը`երեխայի ուշադրությունը շեղելն է: Եթե խաղում եք ձեր երեխայի հետ կամ զբոսնում եք, նա հավանական է, որոշ ժամանակ կմոռանա իր անհանգստությունը: Դուք կարող եք օգնել ձեր երեխային այս դժվար ժամանակահատվածում` շատ ուշադրություն դարձնելով նրան և ցույց տալով ձեր սերը: Թույլ տվեք ձեր երեխային լինել ձեր կողքին, գրկեք և օրորեք նրան, երգեք նրա համար: Միշտ հիշե’ք, որ բարկանալը երբեք չի փրկելու իրավիճակը: Եղե’ք համբերատար, հանուն ձեր երեխայի և հանուն ձեզ: Ատամների ծկթման տհաճության զգացումը մեղմացրեք`օգտագործելով Աստոմին® Բեբի գել ատամների ծկթման համար, որի արդյունավետությունը ապացուցված է:

Հանգիստ մայրիկներ` հանգիստ երեխաներ

Ատամներ ծկթող երեխան շատ ժամանակ և էներգիա է պահանջում ծնողներից: Ինչպես յուրաքանչյուր ծնող գիտի, նորաթուխ ծնողները միշտ ունեն ժամանակի և էներգիայի պակաս: Ատամներ ծկթող երեխան ունի ավելի շատ պահանջներ, որոնք կարող են ստեղծել սթրեսային իրավիճակ և առաջացնել բացասական զգացողություններ: Սթրեսային իրավիճակում, ճնշված լինելու զգացողությունից խուսափելու համար, երեխայի կարիքները պետք է հավասարակշռել ծնողների ամենօրյա այլ կարիքների հետ, և փորձել ժամանակ գտնել նաև անձնական կյանքի համար: Կարևոր է, որ հենց սկզբից կարողանաք ժամանակ հատկացնել ձեզ: Երեխայի ամենօրյա խնամքի հոգսերը կիսեք ձեր զուգընկերոջ հետ: Եթե դա հնարավոր չէ ձեր ընտանեկան իրավիճակից ելնելով`դիմե’ք այլ օգնության: Տատիկն ու պապիկը, քույրերն ու ընկերները հաճախ ուրախ են մի քանի ժամով օգնել ձեզ: Ժամանակը ճիշտ օգտագործեք, տրամադրեք այն միայն ձեզ, կազմակերպեք ընդմիջում ձեզ համար և մի զբաղվեք գործերով: