Ռիսկի մի քանի գործոններ ստոմատիտի առաջացման համար

Բացի վարակներից, բերանի խոռոչի վերքերի առաջացման այլ պատճառներ էլ կան.

  • Ալերգիկ ռեակցիաներ (որոշակի սննդատեսակներ, բերանի խոռոչի խնամքի միջոցներ կամ դեղեր)
  • Ատամնափառ, ատամնաքար, կարիես
  • Անհարմար պրոտեզներ կամ բրեկետներ
  • Վնասվածքներ տաք սննդից կամ խմիչքից
  • Վիտամինի կամ հանքային նյութերի անբավարարություն (վիտամին A, B և C, երկաթ, ֆոլաթթու)
  • Թունավորում (նիկոտին, ալկոհոլ, մետաղներ)
  • Բորբոքում կամ վնասվածք (ծամելու ընթացքում պատահական կծել, կոշտ ատամի խոզանակ)
  • Հորմոնների մակարդակի տատանում (սեռական հասունություն, հղիություն, մենոպաուզա)

Ստոմատիտը առաջանում է նաև մաշկային հիվանդությունների, նյութափոխանակության, արյան խանգարումների ժամանակ, կարող է լինել նաև  քաղցկեղի քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություն: Մեծ տարիքը նույնպես ռիսկային գործոն է ստոմատիտի համար: Տարիքի հետ, իմունային համակարգի պաշտպանական արձագանքը դանդաղում է, և բերանի խոռոչի լորձաթաղանթը չորանում է: Դա պայմանավորված է թքարտադրության անբավարարությամբ, ինչը կարևոր դեր է խաղում բերանի և ատամների ինքնամաքրման գործում: Պրոտեզները նույնպես մեծացնում են ստոմատիտի առաջացման ռիսկը:

Ստոմատիտի կանխարգելում

Ստոմատիտի կանխարգելման ամենակարևոր միջոցը բերանի խոռոչի `ատամների, լնդերի, լեզվի և լորձաթաղանթի հիգիենայի պահպանումն է: Եթե կրում եք պրոթեզներ, ապա պետք է լվանաք դրանք օրը երկու անգամ: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ պրոթեզները պետք է ստուգի ատամնաբույժը և կատարի շտկումներ` ըստ անհրաժեշտության: Եթե անհարարություն եք զգում, անմիջապես դիմե’ք ատամնաբույժի: Անհրաժեշտ է օրվա ընթացքում բավարար քանակով ջուր խմել, որպեսզի բերանի լորձաթաղանթը չջրազրկվի: Լավագույն միջոց են` ոչ շատ տաք կամ շատ սառը ջուրը կամ երիցուկի թեյը:

Մեղմացնել ստոմատիտի ախտանիշները

Ստոմատիտից առաջացած ցավը ամենալուրջ խնդիրներից մեկն է, և ցավի մեղմացումը շատ կարևոր է: Ցավազրկողները`պարացետամոլը և իբուպրոֆենը, ազդում են ամբողջ օրգանիզմի վրա, իսկ Աստոմին® դեղամիջոցը ունի տեղային ազդեցություն. նրա պաշտպանիչ շերտը ծածկում է վերքի մակերեսը` ստեղծելով միջավայր, որը օգնում է հյուսվածքների վերականգնմանը: