Երբ երեխան դառնում է 5-7 ամսական, միայն կաթը չի կարող բավարարել նրա սննդային աճող պահանջները: Երեխային անհրաժեշտ է լրացուցիչ էներգիա: Փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս այդ ժամանակ հավելյալ սնունդ տալ երեխային:

Երեխաները պետք է սովորեն, թե ինչպես ուտել

Յուրաքանչյուր երեխա ինքնուրույուն և իր ժամանակին է  ձևավորում իր համային նախասիրությունները: Մեկը առաջին գդալից կարող է վայելել իր սնունդը, մյուսին` ամիսներ են հարկավոր նոր սննդին սովորելու համար: Երկու դեպքում էլ հավելյալ սնունդը պետք է աստիճանաբար մտցնել սննդակարգի մեջ` շարունակելով կրծքով կամ շշով կերակրելը: Կարող եք սկսել ցանկացած բանջարեղենից, բայց ընդունված է սկսել գազարից, դդումից կամ վայրի ստեպղինից:

Տանը պատրաստած սնունդ թե՞ պատրաստի սնունդ

Մանկական պատրաստի սնունդը մի քանի առավելություններ ունի` հեշտ է տեղափոխել, արագ կարելի է տաքացնել և գոյություն ունեն շատ տարբեր համերով տեսակներ: Բայց դուք կարող եք նաև պատրաստել ձեր փոքրիկի սնունդը ինքներդ, ինչը հնարավորություն է տալիս ձեզ լիովին վերահսկել այն բաղադրիչները, որոնք ձեր երեխան օգտագործելու է: Պատրաստի մանկական սնունդը հաճախ պարունակում է աղ և շաքար, սակայն հնարավոր է, որ դուք խուսափում եք այս բաղադրիչներից: Կարող եք ստուգել պատրաստի սննդի բաղադրիչների ցանկը`պարզելու, արդյո՞ք ձեզ հարմար է պատրաստի մանկական սնունդը, թե նախընտրում եք պատրաստել ինքներդ:

Հավելյալ սնունդը ատամների ծկթման ժամանակ

Որոշ երեխաներ սկսում են չուտել հավելյալ սնունդը, երբ առաջին ատամները հայտնվում են: Նրանք կարող են հրաժարվել գդալից կամ ուտել նվազագույն քանակությամբ`այն էլ իրենց դուր եկած սննդատեսակից: Այս դեպքում ճիշտ կլինի հարմարվել իրավիճակին և տալ հնարավորինս շատ պինդ սնունդ: Փորձեք առաջարկել սառը ջերմաստիճանի սնունդ, ինչը կարող է հանգստացնել ձեր երեխայի բորբոքված լնդերը: Նախքան շիշ առաջարկելը, միշտ պետք է փորձեք պինդ սնունդ տալ փոքրիկին: Անգամ փոքր քանակությամբ պինդ կերակուրից հետո շիշը լավ փոխզիջում է: Եթե զգում եք, որ ձեր երեխան չի ուտում ատամների ծկթման տհաճ զգացողության պատճառով` Աստոմին® Բեյբի գել ատամների ծկթման համար միջոցը կարող է թեթևացնել այդ զգացողությունը: Եվ մի անհանգստացեք, եթե ձեր երեխան այս փուլում շատ չի ուտում: Երեխաները սովորաբար ստանում են իրենց անհրաժեշտ սննդանյութերը, նույնիսկ եթե այս ընթացքում նրանց սննդակարգը միատարր է: