Ազդեցությունը ծնոտի և ատամների վրա

Այնուամենայնիվ, ծծակների օգտագործումը, կարող է  ունենալ նաև լուրջ կողմնակի բարդություններ: Երեխաները, որոնք երկար տարիներ օգտագործում են ծծակներ,երբեմն ունենում են ծնոտի դեֆորմացիաներ և սխալ ատամնակծվածքներ: Արդյունքում, եղել են նաև խոսքի զարգացման հետ կապված խնդիրներ: Ծծակ օգտագործող ոչ բոլոր երեխաներն են, որ ունեն ծնոտի դեֆորմացիաներ և սխալ ատամնակծվածքներ: Բացի այդ, շատ երեխաներ ծծում են իրենց մատները, եթե չունեն ծծակ, կամ եթե դրանք ժամանակից շուտ են վերցվել նրանց ձեռքից: Մատ ծծելը վատ է, ինչպես ծնոտի, այնպես էլ ատամների զարգացման համար: Փորձը ցույց է տվել, որ այս սովորությունը ավելի մնայուն է, քան ծծակի օգտագործումը:

Ինչպե՞ս ազատվել այս սովորությունից

Ճիշտ կլինի օգնել, որ ձեր փոքրիկն ազատվի այս սովորությունից մինչև երեք տարեկան դառնալը: Որքան երկար է փոքրիկը ընտելանում ծծակի հանգստացնող ազդեցությանը, այնքան ավելի դժվար է լինում ազատվել այդ սովորությունից: Այնուամենայնիվ, փոքրիկին ծծակից կտրուկ կտրելը  խորհուրդ չի տրվում: Նման դեպքերում պատրաստ եղեք բողոքների, վեճերի և լացի: Նման դեպքերում, այսպես կոչված, «Ծծակի փերին» լավ գաղափար է: Նա առեղծվածային էակ է, որի հետ երեխան կարող է պայմանավորվել. երեխան տալիս է իր ծծակը, իսկ փոխարենը «Ծծակի փերին» նրան նվեր է տալիս: Այս օրվան պետք է պատրաստվել նախապես: Երեկոյան, քնելուց առաջ, ձեր փոքրիկը իր բոլոր ծծակները դնում է մի տեղ, որ «Ծծակի փերին»  կարողանա վերցնել դրանք: Հաջորդ առավոտյան փոքրիկը գտնում է իր նվերը, որը ստացել է որպես պարգևատրում ծծակները հանձնելու դիմաց:

5 կանոն ծծակի օգտագործման համար

Առաջարկություններ, որոնք օգնում են ծծակի ճիշտ օգտագործմանը.

  • Ծծակը պետք է լինի երեխային հանգստացնելու վերջին տարբերակն ու չպետք է օգտագործվի անընդմեջ:
  • Օգտագործե’ք ծծակը հիմնականում որպես հեշտ քնեցնելու միջոց: Երբ փոքրիկը քնում է, զգուշորեն հեռացրե’ք ծծակը, որպեսզի նա չշարունակի ծծել քնի մեջ:
  • Հիշեք, որ երեխայի բնական ծծման կարիքը կարող է ուժեղանալ սթրեսային իրավիճակներում և հիվանդության դեպքում:
  • Եթե նկատում եք, որ ծծակը վերցնելուց հետո փոքրիկը ծծում է մատը, ավել լավ է վերադարձնեք ծծակը:
  • «Ծծակի փերին»  խրախուսման միջոց է, որպեսզի երեխան հրաժարվի ծծակից:

Եթե  ծծակի օգտագործումը հաճախակի  կամ երկարաժամկետ բնույթ չի կրում, ապա ծնոտի հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Եթե ունեք որևէ մտահոգություն, ապա խոսե’ք ձեր մանկաբույժի հետ: