Սովորե’ք ուտել բրեկետներով

Բրեկետներ կրող մարդիկ հատուկ դիետայի կարիք չունեն, այնուամենայնիվ, պետք է պահպանեն մի քանի հիմնական կանոններ: Կեռիկի և աղեղի տեղադրումից կամ փոխելուց հետո, պետք է հետևել փափուկ սննդակարգի: Ատամները լինում են զգայուն և ինտենսիվ ծամելու ճնշումը կարող է ցավ ու տհաճության զգացում առաջացնել:  Բուժման ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել թելավոր և կպչուն սնունդ. օրինակ՝ ծամոն և կարամել, քանի որ դրանք կպչում են բրեկետներին և դժվարացնում են դրանց մաքրելը: Պետք է նաև խուսափել սերմերից, ինչպիսիք են կակաչը կամ քունջութը: Ավելի հեշտ կլինի, եթե չկծեք մեծ կտորներով, օրինակ՝ խնձորը: Ավելի լավ կլինի, եթե ձեր սնունդը բաժանեք մանր կտորների:

Բրեկետների մաքրումը

Ատամների և բրեկետների պատշաճ մաքրումը անհրաժեշտ է: Ֆիքսված անշարժ բրեկետները ավելի են բարդացնում բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը, քանի որ ատամնափառը առաջանում է նաև բրեկետների շուրջ: Եթե ատամնափառը չհեռացվի, ապա նրա մեջ պարունակող բակտերիաները կարող են  առաջացնել ատամի դեմիներալիզացիա և քայքայել էմալը: Բրեկետների շուրջ ատամնափառի առաջացումը կանխելու համար, ատամները պետք է լվանալ յուրաքանչյուր ուտելուց հետո: Շարժական բրեկետները կարելի է մաքրել առանձին և ժամանակ առ ժամանակ տեղադրել մաքրելու համար նախատեսված հաբերից պատրաստված լուծույթի մեջ:

Երբ բրեկետները ցավ են պատճառում

Բրեկետները կարող են առաջացնել ցավոտ խոցեր, եթե դրանք վնասում են լորձաթաղանթը: Նման դեպքերում ատամնաբույժը կարող է ակնամոմ առաջարկել, որով կարելի փակել բրեկետների այն մասը, որը ցավ է պատճառում:  Մշակելով վերքը  Աստոմին միջոցով և ստեղծելով պաշտպանիչ շերտ` կնպաստեք ապաքինմանը, բջիջների վերականգնմանը և  ցավի մեղմացմանը: