Ի՞նչ պետք է իմ երեխան դնի իր բերանը

Երեխաները իրենց բերանի միջոցով են բացահայտում աշխարհը և փորձում են համտեսել այն ամենը, ինչ կարողանում են վերցնել: Որոշ երեխաների մոտ օրալ փուլը շատ ինտենսիվ է. իսկ մյուսների համար`ոչ:  Սովորաբար այս փուլն ավարտվում է, երբ երեխան հասնում է 18 ամսականի: Մինչև երեխաների չոչ անելը, ծնողները կարող են վերահսկել երեխաների զգայական զարգացման այս փուլը, քանի որ երեխային հասանելի են միայն ծնողների կողմից առաջարկվող իրերը.  բռնակ օղակներ,խաղալիք կենդանիները, որոնք պատրաստված են հատուկ երեխաների համար: Այս իրերը պարզապես պետք է մաքուր պահել: Հատուկ ախտահանման կարիք չկա: Եվ մի’ վախեցեք, եթե ձեր երեխան ընտանի կենդանու խաղալիքները դնի իր բերանը. Մանրէները և մրսածության վարակները կարող են լինել ցանկացած վայրում:

Շարժուն երեխաների նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինել:

Ծնողների կյանքը ավելի է դժվարանում, երբ երեխաները դառնում են շարժուն և չոչ են անում տան մեջ: Այն ամենը, ինչը չի թույլատրվում դնել բերանը, պետք է հեռացվի հասանելիությունից: Հատկապես վտանգավոր է երեխաների և փոքրիկների համար այն առարկաները, որոնք բավական փոքր են կուլ տալու համար, սուր են կամ թունավոր են: Հատկապես վտանգավոր են դեղերը, մաքրող հեղուկները, բույսերի պարարտանյութերը,  աղբով լցված մոխրամանները: Հատակի փոշին ու կեղտը սովորաբար վտանգավոր չեն, և երեխան շուտով կորցնում է հետաքրքրությունը նման իրերի նկատմամբ:

Ընտանի կենդանիները և ատամներ ծկթող երեխանները

Ընտանի կենդանիները հաճախ դառնում եմ երեխայի լավագույն ընկերները: Եթե ձեր երեխան որոշում է համտեսել իր լավագույն ընկերոջ կերը, մի’ անհանգստացեք: Կենդանիների համար արտադրված սնունդն ունի անվտանգության բարձր չափանիշներ:  Չնայած նրան, որ ձեզ տարօրինակ կթվա, որ ձեր երեխան շան կամ կատվի կերակուր է համտեսում, այնուամենայնիվ, դա վտանգավոր չէ: Նույնիսկ գետնից մազերը, որոնք ուղղակիորեն մտնում են երեխայի բերանը, ընդհանուր առմամբ վտանգավոր չեն: Բայց, զգուշացե’ք կենդանիների կղանքից: Ձեր երեխան չգիտի, որ դա ուտելի չէ և փորձելու է այն, ինչպես մյուս բաները: Քանի որ ճիճուները և այլ պաթոգենները գտնվում կղանքում, դուք պետք է երեխային հեռու պահեք այդ վտանգից: Հետազոտելուց բացի, ձեր երեխան ծամում է տարբեր առարկաներ, որպեսզի թեթևացնի ատամների ծկթման տհաճ զգացողությունները: Աստոմին® Բեյբի գել ատամների ծկթման համար միջոցը հատուկ մշակվել է ձեր երեխայի ատամների  ծկթման պատճառած ցավը ու տհաճությունը նվազեցնելու համար: