Ատամների ծկթման ճշգրիտ ժամկետը շատ անհատական է. տատանվում է 4-ից մինչև 33 ամսական:

Ձեր երեխան ատամներ ուներ նույնիսկ ծնվելուց առաջ: Նրանք պարզապես թաքնված էին ծնոտի մեջ: Մոտավորապես 4-ից 6 ամսական հասակում այդ փոքրիկ ատամիկները վերածվում են կաթնատամների լնդերի տակ, որոնք շարունակում են պաշտպանիչ դեր կատարել:

4-ից 12 ամսականների ընթացքում առաջին ատամը դուրս է գալիս լնդի միջից: Թե՛ ատամների ծկթման սկիզբը, թե՛ ատամների հայտնվելու կարգը կարող են տարբեր լինել տարբեր ամսականների ընթացքում։

Ահա որոշ գործոններ, որոնք հուշում են, որ շուտով ատամ կարող է հայտնվել.

  • Ձեր երեխան սովորականից ավելի անհանգիստ է և զգայուն: Գիշերները լավ չի քնում, ավելի շատ է լաց լինում և սովորականից քիչ է ուտում: Լնդերը կարմիր են, հնարավոր է նաև՝ այտուցված:
  • Ձեր երեխան անընդհատ դեպի բերանն է տանում իր մատները կամ ինչ-որ խաղալիք` ծամելու համար: Զգալիորեն շատացել են թքարտադրությունն ու թքահոսքը:
  • Ձեր երեխան կարող է ունենալ մի փոքր բարձր ջերմություն:
  • Թուլություն և մեծ ուշադրության կարիք: