Թեև որոշ երեխաներ կարծես թե ընդհանրապես ցավ չեն զգում, մյուսների համար ատամները ծկթելը տանջալից կամ նույնիսկ ցավոտ գործընթաց է:

Դրա պատճառն այն է, որ ատամը «ծակելու» մակերեսը հաճախ անմիջականորեն կապված է ծնոտի ոսկորների ճնշման և լարվածության տհաճ զգացողությունների հետ, որի արդյունքում էլ արյան շրջանառության ուժեղացումը և անոթների թափանցելիության բարձրացումը կարող են հանգեցնել այտուցվածության: Դրա պատճառով լնդերը կարող են այտուցվել և կարմրել՝ առաջացնելով ցավ կամ անհանգստություն:

Որպես կանոն, կաթնատամների ծկթումը ձեր երեխայի մոտ չպետք է ուղեկցվի սաստիկ ցավով: Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում կրծքահասակ ու փոքր տարիքի երեխաները հաճախ սովորականից ավելի զգայուն են և ավելի շատ են տրտնջում: Հատկապես մեծ աղորիքների ծկթումը կարող է պատճառել ավելի շատ տհաճություն, քան մյուս ատամների դեպքում: Զարմանալի չէ, որ երեխաներն իրենց զարգացման այս ժամանակահատվածում սովորականից ավելի շատ ուշադրության կարիք ունեն:

Դուք կարող եք օգնել ձեր երեխային այս կարևոր ժամանակահատվածում՝ ցուցաբերելով մեծ ուշադրություն նրա նկատմամբ և ցույց տալով ձեր սերը: Բացի այդ, գոյություն ունեն ցավերը և անհարմարությունները թեթևացնելու տարբեր եղանակներ: